News

Դաս-մրցույթ «Գերմաներեն սովորելը մեզ հաճույք է պատճառում»

Educational 2016-06-02

Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-մրցույթ՝ դասն ավելի հետաքրքիր, արդյունավետ դարձնելու համար: Դասի ուսումնական նպատակին զուգահեռ գնում էր դաստիարակչական նպատակը՝ թիմային աշխատանքների կարողությունների, հմտությունների ձևավորում, ընկերասիրության, փոխօգնության դաստիարակություն: Դասարանը բաժանված էր 4 թիմերի՝ “Der Herbst”, “Der Winter”, “Der Sommer”, “Der Frühling”: Ընտրված էին թիմերի ավագներ, յուրաքանչյուր թիմ ստացել էր տնային աշխատանք՝ յուրովի ներկայացնել իրենց տարվա եղանակը: Տրվեցին բազմաթիվ առաջադրանքներ՝ բառակազմություն, նախադասության կազմություն, բանաստեղծության վերականգնում, քերականական վարժություններ և նկարներով առաջադրանք: Դաս-մրցույթի նշանաբանն էր՝ “Deutschlernen macht und Spaß”: Դաս-մրցույթը բացեցին XIբ դասարանից Լիլի Հովհաննիսյանը և VIIIբ դասարանից Մարիաննա Ավետիսյանը: Դասից առաջ ընտրված էր մասնագիտական ժյուրի՝ Լ. Մարտիրոսյան (փոխտնօրեն), Մ. Սարգսյան (փոխտնօրեն, գերմաներենի ուսուցչուհի) և Մ. Պետրոսյան (գերմաներենի ուսուցչուհի): Շատ չնչին միավորների տարբերությամբ հաղթող ճանաչվեց “Der Sommer” թիմը, որի ավագն էր Ա. Հախնազարյանը:

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.