News

Կարևորվել են միջազգային կրթական ծրագրերը

Educational 2016-06-02

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Ագրոբիզնեսի ֆակուլտետի 2015-16 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի միջազգային ծրագրով շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:
«Հիշում եմ, թե 17 տարի առաջ ինչպես ստեղծեցինք այս կենտրոնը, որն այն ժամանակ Հայաստանում միջազգային կրթական ծրագիր իրականացնելու առաջին ջանքն էր:
 
Միջազգային կրթական ծրագրի իրագործումը մեր երկրի, ժողովրդի և պետության համար հեռանկարային գյուղատնտեսության ոլորտում խիստ կարևոր է...»,-նշել է նախարարը:
 
Հիշատակելով, որ ծրագիրն իրագործվել է ԱՄՆ Տեխասի համալսարանի հետ համատեղ, նախարարը հույս է հայտնել, որ միջազգային կապերը կնպաստեն հայկական ագրոարտադրանքների արտահանմանը և միջազգայնացմանը:
 
Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Yerkirmedia.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.