News

Վատ սովորություններին ասենք «Ո՛չ»

Educational 2016-05-31

Մայիս ամսին Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ: Հերթական միջոցառումը «Բաց դաս»-ի տեսքով էր, որը կազմակերպել էր դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Սյուզաննա Աղաջանյանը, ով աչքի է ընկնում հետաքրքիր նախաձեռնություններով և սիրված է թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների կողմից: «Բաց դաս»-ը կրում էր «Վատ սովորություններին ասենք «Ո՛չ»» խորագիրը: Միջոցառմանը մասնակցում էին 9ա դասարանի աշակերտները: «Բաց դաս»-ն անցկացվեց դատավարության ձևով, որի մասնակիցներն էին՝ Մեղադրյալներ՝ 1. Կանաչ օձ՝ ալկոհոլ, 2. ծխախոտ, 3. սպիտակ մահ Պաշտպան վկաներ՝ 1. Շիշ, 2. ծուխ, 3. մորֆին Մեղադրող կողմի վկաներ՝ 1. Սիրտ, 2. ուղեղ, 3. լյարդ, 4. թոքեր Պատահական չէր ընտրված այս տարիքային խումբը, քանի որ նրանք այս տարիքում հեշտությամբ են վատ սովորությունների ծուղակն ընկնում: Միջոցառման նպատակն էր ցույց տալ մեր օրգանների, օրգան համակարգերի գործունեության վրա վատ սովորությունների ազդեցությունն ու վտանգավոր հետևանքները:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.