News

Վերջին զանգ

Educational 2016-05-31

2016թ.-ի մայիսի 27-ին Գյումրու <Օյունջյան> դպրոց-վարժարանի 9 Ա /դասղեկ՝ Ն. Գևորգյան/ և 9 Բ /դասղել՝ Ս. Մանուկյան/ դասարաններում միասին անցկացվեց <Վերջին զանգ՚ ավարտական դաս-միջոցառումը: Օրը հուզառատ էր բոլորի համար, հավաքվել էին՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի շրջանավարտներին, որոնք անսահման պատասխանատվությամբ և ոգևորությամբ էին պատրաստվել միջոցառմանը: Աշակերտները հրաժեշտի խոսքեր ասացին հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին, ովքեր տարիներ շարունակ կրթել, են իրենց սաներին և այսօր համոզված են, որ նրանք կյանքի ճանապարհը կանցնեն վստահ ու հստակ քայլերով, կունենան բազում հաջողություններ և ձեռքբերումներ: Գնահատանքի խոսքեր ասացին դպրոցի բարերար բժիշկ Օյունջյանին, ում միջոցներով կառուցվել է վեհաշուք դպրոցը: Դպրոցի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը շնորհավորեց շրջանավարտներին հիմնական դպրոցն ավարտելու կապակցությամբ՝ մաղթելով, որ նրանք խաղաղ ու անամպ երկնքի ներքո կայանան, հասնեն բարձունքների, նվաճեն հաղթանակներ: Վերջում տնօրենն ընթերցեց Շիրակի մարզպետի ուղերձը ուղղված մեր շրջանավարտներին:

Շիրակ, ք. Գյումրու Օյունջյան մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.