News

Հագուստի պատմություն

Educational 2016-05-30

ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան № 2 հիմնական դպրոցում մայիսի 26-ին տեխնոլոգիա առարկայի շրջանակներում տեղի ունեցավ տարեվերջյան միջոցառում «Հագուստի պատմություն» խորագրով և աշակերտերի կատարած աշխատանքների ցուցահանդես: Դահլիճը զարդարված էր ազգային տարազների եզակի նմուշներով, որոնք ավելի քան մեկդարյա պատմություն ունեին և միավորել էին պատմական հայաստանի տարբեր տարածքների մշակութային արժեքներ: Միջոցառումը բազմաբովանդակ էր: Աշակերտները ներկայացնում էին ազգային հագուստի պատմությունից հետաքրքիր փաստեր, որոնք մերթընդմերթ ընդմիջվում էին հագուստի հետ առնչություն ունեցող ցուցադրական համարներով: Միջացառմանը ընդգրկված էին 5-7-րդ դասարանների մոտ 70 աշակերտ: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, ծնողներ, մշակութաբաններ և լրագրողներ: Միջոցառումը տպավորիչ էր, աչքի էր ընկնում հետաքրքիր լուծումներով և նորարարությամբ:

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.