News

Նախարարը կրթական ոլորտի արմատական փոփոխությունների մասին

Educational 2016-05-30

Անդրադառնալով կրթական ոլորտում նախատեսվող փոփոխություններին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է.«Մենք ուզում ենք արմատական փոփոխություն լինի, և այդ անվճար տեղերի գումարի 60 տոկոսը տրամադրվի սոցիալապես անապահով երեխաներին:
Այդ ժամանակ հնարավորություն կլինի՝ 13, 14, 15 միավոր ստացած երեխան ներկայացնի, որ ինքը սոցիալապես անապահով շերտ է և ստանա իր անվճար կրթությունը: 
 
Մի ուրիշ սեգմենտ կլինի անվճար, եթե նա պայմանագիր ստորագրի, գնա սահմանային շրջաններում աշխատի կամ եթե պարտավորվի բանակային ծառայությունն ավելի երկարատև անցնի: Այդ բոլորը կբերեն անվճար համակարգի ավելի արդարացի բաշխման»:
 
Աղբյուրը՝ 168.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.