News

«Եթե պատվախնդրությամբ մոտենաս ցանկացած գործի, հաջողությունը ապահովված է»

Educational 2016-05-30

Այսօր Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում «Պատիվ ունեմ» որմնապաստառի հանդիսավոր բացումն էր։ Միջոցառումը նվիրված էր ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցած մեր դպրոցի շրջանավարտներին, որոնք իրենց նվիրվածությամբ ու հայրենասիրությամբ ապացուցեցին, որ նոր սերունդը Արցախյան պատերազմը հաղթած հերոսների արժանի հետևորդներն են։ Մենք հպարտանում ենք նրանց աննկուն կամքով ու հայրենասիրությամբ։ Դպրոցի պատանի երկրապահներն ու սաներն իրենց սրտի խոսքով և «Քեզ փառք, զինվո՛ր» երգով դիմավորեցին հյուրերին։ Այնուհետ գիտելիքի տունը կանգուն պահող հենասյուներին ավելացրին այս տարվանը՝ Պատվախնդրություն։ «Եթե պատվախնդրությամբ մոտենաս ցանկացած գործի, հաջողությունը ապահովված է», - այսպես են մտածում այս տարվա շրջանավարտները ։ Դպրոցի տնօրեն Ն․ Թադևոսյանը իր ողջույնի խոսքը հղեց ներկաներին, հպարտությամբ ներկայացրեց շրջանավարտներին և պարգևատրեց լավագույն ձեռքբերում ունեցող աշակերտներին, ուսուցչին ու ծնողին։ «Տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչվել էր Նորաին Պողոսյանը, «Տարվա լավագույն ծնող» ՝ Ֆաթիմա Դավիթյանը, «Տարվա լավագույն աշակերտ» ՝ Հարությունը Ջանոյանը։ Բոլորը միակարծիք էին՝ արժանի ընտրություն էր… Հաջողություն մաղթենք մեր լավագույններին ու ընթանանք առաջ։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.