News

Վերջին դաս

Educational 2016-05-27

Սևանի Յա.Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին իրենց սիրելու ու արդեն հարազատ դարձած դպրոցին, իրենց ծնողի պես 9 տարիներ սիրած ու փայփայած ուսուցիչներին: Միջոցառման ընթացքում հնչեցին <<Վերջին զանգ>>-ին նվիրված երգեր, ներկաները ականատես եղան գեղեցիկ պարի ու բեմականացման: Հուզիչ էր ամեն մի վայրկյանը: Պակաս հուզված չէին նաև ուսուցիչները, քանզի կյանքի մի նոր ուղի էին ճանապարհում իրենց սիրելի սաներին: Աշակերտները , գնահատելով ուսուցիչների աշխատանքն ու սերը, հնչեցրեցին շնորհավորանքի և շնորհակալանքի բազում խոսքեր: Իր խոսքով հանդես եկան նաև դպրոցի տնօրեն Կ.Գևորգյանը ինչպես նաև, <<Հուսո ճանապարհ>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ Մհերը, Սաթենը: Նրանք շնորհավորեցին ներկաներին ու աշակերտներին օրվա կապակցությամբ և մաղթեցին, որ նրանց մշտապես ուղեկից լինի Աստված:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.