News

Ազգային հավաքականը նախապատրաստվում է առաջիկա խաղերին

Sports 2016-05-27

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անց է կացրել 2 մարզում Լոս Անջելեսի մարզադաշտերից մեկում: Առավոտյան նախավարժանքից հետո ֆուտբոլիստները կատարեցին գնդակով վարժություններ, այնուհետև հետևեցին հարվածներ դարպասին, մշակվեցին ստանդարտ իրավիճակների խաղարկումների և դարպասին ուղիղ հարվածների տարբերակներ։
Երեկոյան մարզումը կրում էր ավելի ակտիվ բնույթ։ Տակտիկական որոշ մտահղացումների վրա աշխատելուց հետո մարզիչները մեծ ուշադրություն դարձրեցին նաև առանձին օղակների միջև համագործակցությանը։
 
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պատրաստվում է Գվատեմալայի (մայիսի 29-ին) և Էլ Սալվադորի (հունիսի 2-ին) դեմ ընկերական խաղերին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.