News

Ճամփորդություն

Educational 2016-05-27

2016 թ. մայիսի 24-ին Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցի առաջին «բ» դասարանի տարեվերջյան միջոցառումն էր` «Ճամփորդություն» խորագրով: Փոքրիկ առաջին դասարանցիները փակեցին իրենց առաջին և ամենաանմոռաց գրքի` ոսկեղենիկ այբբենարանի առաջին էջը` վառելով կանթեղը գրաճանաչության` ապագայի բյուր-բյուրավոր գրքերում անթեղված գիտելիքները սերտելու համար: Դպրոցում գրեթե մեկ ժամ բոլոր ներկաները մանկության մոլորակում փոքրիկ նավակով լողացին հեքիաթի ալիքներով ու հասան երազանքի իրենց ափին` հույսի ու խնդության խարիսխ նետելով գիտության լույսի կապտաջուր օվկիանում` հրաշալի մի պատգամով, ահավասիկ` Մայր լեզուն սովորել, և սիրել մոր նման, Եվ պահել անաղարտ խոսքը հայկական, Եվ լինել արժանի լավ զավակ հայ հողի, Գիտելիքով կերտել գալիքի ուղին:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 32 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.