News

Միջոցառում Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում

Educational 2016-05-26

Օրերս Գուգարքի Հ. Շիրազի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում ` <<Երեք սիրտ, մեկ մարմին>> խորագրով: Միջոցառման առաջին մասը, որպես ավանդույթ, նվիրված էր արցախյան ազատամարտում զոհված Արտեն Հարությունյանի հիշատակին:Այն իր մեջ ամփոփում էր ինքնաձիգի ոչ լրիվ քանդման–հավաքման և հրաձգության մրցույթներ:Հաղթողները պարգևատրվեցին հուշանվերներով և «Գուգարք» գրքերով, որը ստացան հեղինակից: Միջոցառմանը հրավիրված էին երկրապահներ Ս. Սաքանյանը և Վ. Միկիչյանը : Նրանց հասցեին հնչեցին մեծարանքի և երախտագիտության խոսքեր: Աշակերտները նախ բեմականացման տեսքով ներկայացրին հայ ժողովրդի խաղաղ, բնականոն կյանքը , որը խախտվում է թշնամու հանկարծակի հարձակումից: Այնուհետև ասմունքի, երգի ու պարի միջոցով աշակերտները ներկայացրին մեր ժողովրդի անցած ուղին` Ավարայրից մինչև մեր օրերը: Միջոցառման ընթացքում հնչեցին Վարդան Մամիկոնյանի, Գարեգին Նժդեհի, Սիլիկյանի ոգեկոչող կոչերը, Վեհափառի և Հովհաննես Թումանյանի ուղերձը: Արցախ- Սփյուռք – Հայաստան պարային բեմականացուման միջոցով աշակերտները ներկայացրին մեր հայրենիքի միասնություննու հավերժությունը: Միջոցառումը համեմված էր հայրենասիրական երգ ու պարով: Վերջում ներկաները ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակին կառուցված հուշաղբյուրին: Այս միջոցառման միջոցով ևս մեկ անգամ աշակերտները հայրենասիրական դաստիարակություն ստացան:

Լոռի, գ. Գուգարքի Հ. Շիրազի անվան ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.