News

Կրթական բարեփոխումներն ուշադրության կենտրոնում

Educational 2016-05-26

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ Լևոն Մկրտչյանն աշխատանքային այցով գտնվել է Աշտարակում և մասնակցել Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցությանը:
Նախարարն իր ելույթում անդրադարձել է կրթական ոլորտում սպասվող փոփոխություններին՝ հիմնական շեշտը դնելով հանրակրթության բովանդակային խնդիրների վրա: Ըստ Լ. Մկրտչյանի՝ կրթության համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունները կարելի է համարել ավարտված և հերթն այժմ կրթական ծրագրերին նոր բովանդակություն և որակ հաղորդելունն է:
 
Անդրադառնալով ավագ դպրոցների կայացման խնդրին՝ նախարարն ընդգծել է.«Այդ ուղղությամբ կարևոր քայլերից մեկը կրեդիտային համակարգի ներմուծումն է, որն իր հերթին կկարգավորի  կրթության  շղթայի արդյունավետ աշխատանքն ու  բնականոն գործունեությունը,-նկատել է Լ. Մկրտչյանը:
 
Ապա անդրադառնալով բուհական համակարգում պետական պատվերով կրթություն ստանալու հնարավորություններին՝ նախարարը նշել է.«Պետք է սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի համար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ապահովել:
 
Պետությունը պետք է ստեղծի բոլորին հասանելի համակարգ: Սա կրթության համակարգ նոր հոսք կբերի, այն հոսքը, որ մշտապես եղել է մեր ազգային կենսունակության աղբյուրը: Սա նաև նոր որակ կապահովի նախ բարձրագույն կրթության, ապա նաև մեր երկրի զարգացման համար»,-շեշտել է նախարարը:
 
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Արագածոտնի մարզպետը կոչ են արել տնօրեններին առաջիկա Վերջին դասի միջացառումների կազմակերպման ժամանակ զերծ մնալ անհարկի շքեղությունենրից և առաջնորդվել օրվա խորհրդի տրամաբանությամբ:
 
Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.