News

Ցուցահանդես – ամփոփում

Educational 2016-05-26

Զովաբերի միջնակարգ դպրոցում ամփոփվեց 2015-2016 ուսումնական տարվա երկրորդ դասարանի աշակերտների աշխատանքները: Ցուցահանդեսում ներկայացված էին բոլոր տեսակի աշխատանքներ բոլոր առարկաներից՝ մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, կերպարվեստ: Դասարանի պատը կարծես չէր բավարել և աշխատանքներ էլ կային, որ խնամքով դարսված էին սեղանի վրա: Աշակերտների ձեռքում էր նաև ավանդույթ դարձած «Ամենախելացի, ամենաօրինակելի» մրցանակ ծաղիկը, որը տարվա սկզբում փակցրել էին դասարանի պատին, յուրաքանչյուր օր հարստացնելով՝ փոքրիկ աստղիկներով: Այսօր այդ ծաղիկը արդեն դասարանի ութ աշակերտների ձեռքում էր, նրանք համարվել էին 2015-2016 ուսումնական տարվա օրինակելի աշակերտներ, ուսման առաջավորներ և ծաղկով զարդարել էին իրենց կուրծքը: Ամփոփելով աշխատանքները, աշակերտները պարտավորվեցին, որ մյուս ուսումնական տարում էլ ավելի լավ են աշխատելու, և ցուցահանդեսի նյութերը տեղափոխելու են դպրոցի միջանցք, որ հարվածայինների թիվը հինգից ավելանալու է ևս երեքով, իսկ գերազանցիկներինը ևս մեկով: Դասարանը համալրված է 19 աշակերտներով: Առաջադիմությունը կազմել է 100%, որակը՝ 68%: Բոլոր աշակերտներն էլ ստացան ամառային հանձնարարություններ թե՛ մայրենիից և թե՛ մաթեմատիկայից, որոշեցին ավարտական էքսկուրսիայի օրն ու ժամը և բարձր տրամադրությամբ տուն գնացին, զրուցելով օրվա տպավորությունների մասին:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.