News

Հրաժեշտ Այբբենարանին

Educational 2016-05-25

Մայիսի 23-ին Երասխի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանցիների համար սովորական օր չէր, նրանք երկար էին սպասել այդ օրվան: Առաջին դասարանցիների և նրանց ծնողների համար օրը տոնական էր: Երեխաները արդեն տառաճանաչ են: Բացման խոսքից հետո ասացին խոսքեր նվիրված դպրոցին, մայրենի լեզվին, կարևորելով դպրոցի դերը իրենց կյանքում: Մայրենի լեզվի իմացության համար մեծարեցին Մեսրոպ Մաշտոցին, ևս մեկ անգամ հեղելով՝ ով է Մաշտոցը հայ ժողովրդի համար: Երեխաները ասմունքեցին հայոց ոսկեղենիկ տառերին նվիրված քառյակներ: Ցուցադրեցին Այբբենարանին նվիրված <<Աքլորն ու կատուն>> բեմականացումը: Միջոցառման ավարտին երեխաները իրենց թոթով լեզվով հիշատակի և երախտագիտության խոսքեր հղեցին Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հայ քաջ զինվորներին՝ խոնարհվելով նրանց կատարած սխրանքների առջև: Միջոցառումը եզրափակվեց օրհներգով: Երեխաները շատ լավ կատարեցին իրենց վրա դրված պարտավորությունը՝ բանաստեղծություններն ու երգերը հավուր պատշաճի ներկայացնելով:

Արարատ, գ. Երասխի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.