News

Կընդլայնվի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

Educational 2016-05-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն այցելել են Արարատի մարզի դպրոցներ՝ ծանոթանալու «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին:
Դպրոցական սննդի ծրագիրը ՀՀ 3 մարզում՝ Արարատ, Վայոց ձոր և Սյունիք,  իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի օժանդակությամբ: Ծրագրից օգտվում է ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների շուրջ 90 հազար աշակերտ:
 
Այցի ընթացքում նախարարն ընդգծել է, որ դպրոցական սննդի կազմակերպումն ամբողջությամբ գտնվում է մարզպետարանների վերահսկողության ներքո. «Կառավարությունը մտադիր է ընդլայնել ծրագրի շրջանակը. մենք մտադիր ենք նոր ուսումնական տարվանից  դպրոցական սննդի ծրագիրն իրականացնել նաև Շիրակի, Արագածոտնի և Տավուշի մարզերում որպես սոցիալապես առավել անապահով մարզեր:
 
Իսկ հետագա տարիներին փորձելու ենք  առավել ընդլայնել ծրագրի շրջանակը՝ ընդգրկելով բոլոր մարզերը»,- նշել է Լ. Մրտչյանը: Ի դեպ, պետական  ֆինանսավորմամբ յուրաքանչյուր երեխայի համար պետական բյուջեից  1 օրվա համար հատկացվում է 140 դրամ գումար, որից 120 դրամը նախատեսված է սննդի, մնացածը՝ կազմակերպչական աշխատանքի համար:
 
Ծնողական  համայնքը սեփական նախաձեռնությամբ  շատ դպրոցներում ցուցաբերում  է մասնակցություն, որպեսզի երեխաներին տրվող  սնունդը ավելի բազմազան և հարուստ  լինի:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.