News

«Մեծ սերմնացանը»

Educational 2016-05-24

Մայիսի 23-ին Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցի Iա դասարանում անցկացվեց դաս-միջոցառում «Մեծ սերմնացանը» խորագրով: Այն նվիրված էր աստվածատուր տառերի սերտմանն ու յուրացմանը: Միջոցառումը բաղկացած էր երեք մասից: Առաջին մասում աշակերտները խոսեցին հայի հարատևման գաղտնիքի, նրա անխուսափ ծլարձակման և սրբությամբ ժառանգած պատվիրանների կատարման մասին: Հեզաճկուն «Նռան պար»-ով աղջիկները ցուցադրեցին հավերժության ճամփան անցած հայ ժողովրդի տառապանքները, որն ի վերջո պիտի պսակվի աստվածային փառքով ու միաբանության հրաշագեղ խորհրդով: Երկրորդ մասում անաղարտ մանկանց շուրթերից հնչեցին երախտագիտության խոսքեր՝ նվիրված մեծ սերմնացան Մեսրոպ Մաշտոցին: Երրորդ մասում ներկայացվեց «Սիրո կանչը» խորագրով բեմադրությունը, որն ուներ բարոյախրատական, դաստիարակչական նշանակություն: Այն իր մեջ ներառում էր «Մեկ որթատնկից» չհեռանալու, նրա հետ զորանալու և հարատևելու գաղտնիքը: Վեց տարեկան մանուկների հրաշք ու անթերի կատարումները, չափածո և արձակ խոսքում ոսկեղենիկ հայերենի մաքրամաքուր արտաբերումը խոսում էր Մեծ սերմնացանի անխոնջ հետևորդի աշխատանքի մասին, որն իրեն համարում է «Պարտավոր սերմնացան»… Այո՛, ճշմարիտ է ու հավաստի, որ միայն պատերազմում չեն հերոսանում ու հաղթում: Թող այսպիսի հաղթանակները մշտապես պարուրեն դպրասեր հայի հոգին ու վառ պահեն մաշտոցյան լույսի անմար ջահերը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 32 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.