News

Բաց դաս-միջոցառում՝ նվիրված օտարազգի հայ գրողներ Սրբուհի Տյուսաբին և Վահե Հայկին

Educational 2016-05-24

Կարծես ճակատագրի հեգնանք լինի: Հայ ժողովուրդը մշտապես դաժան ճակատագիր է ունեցել և քամուց քշված տերևի նման սփռվել է և բանակություն հաստատել աշխարհի չորս ծայրերում : Մենք միշտ տարբերվում ենք մյուս ժողովուրդներից և՛ մեր ճակատագրով, և՛ անգամ մեր գրականությամբ: Մեր գրականության պատմության մեջ ձևավորվել են արևմտահայ, արևելահայ և սփյուռքահայ գրողների ստեղծագործություններ: Սփյուռքի նախարարությունը ուղերձ էր հղել դպրոցներին, որպեսզի մասնակցեին և միջոցառումների , բաց դասերի միջոցով նշեին սփյուռքահայ երեք գրողների՝ Վահե Հայկի, Ավետիս Ահարոնյանի և Սրբուհի Տյուսաբի հոբելյանական տարելիցները: Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցը միշտ հետևողական է և կատարում է իր առջև դրված խնդիրները: Մայիսի 20-ին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ելենա Բաղդասարյանը XIբ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր բաց դաս-միջոցառում՝ նվիրված Սրբուհի Տյուսաբին և Վահե Հայկին: Ցուցադրվեց տեսասահիկ, ներկայացրեցին արևմտահայ գրող , հրապարակախոս, մանկավարժական և հասարակական գործիչ Սրբուհի Տյուսաբի գաղափարները կնոջ ազատագրման , իրավահավասարության և աշխատանքի մասին: Նա այդ գաղափարներն արտացոլել է նաև իր գեղարվեստական ստեղծագործություններում, որով հայ գրականության մեջ գրավել է առանձնահատուկ տեղ: Տյուսաբն իր կյանքն ապրեց՝ պայքարելով կանանց ազատագրման, իրավահավասարության և աշխատանքի համար : Նա բարձրացրեց կնոջ դերը, նրա համար կարևորեց կրթությունն ու աշխատանքը, որը համարեց հասարակական նախապաշարումներից կնոջ ազատագրման, ինչպես նաև հասարակության զարգացման հիմք: Ուսուցչուհին բեմադրել էր նաև Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռնաս մա՛մա» պատմվածքը: Կերպարները, որոնց մարմնավորում էին աշակերտները՝ հեղինակ՝ Ալիկ Սեդրակյանը, նպարավաճառ՝ Սպարտակ Ավետիսյանը, մամա՝ Ռոզա Հակոբյանը, այնքան էին մտել իրենց կերպարի մեջ և այնքան բեմական էին խաղում, որ հուզվել էին բոլոր ներկա գտնվողները: Կազմակերպել էր նաև գրական դատ. Մեղադրյալը նպարավաճառն էր, հանցանքը՝ մորը վիրավորելը: Դատավորը՝ Նարեկ Գալստյանը, դատապաշտպանը՝Վրեժ Մարկոսյանը իրենց խաղով ևս հուզեցին և հիացրեցին ներկաներին:Քննարկում եղավ և ի վերջո վեր հանվեց պատմվածքի դաստիարակչական նշանակությունը՝ պահել, պահպանել, գնահատել և արժանին մատուցել մեր ծնողներին : Այս միջոցառումը երկար կմնա ներկաների հուշերում : Հայոց լեզվի մ/մ ուսուցչուհի Ելենա Բաղդասարյան

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.