News

Ապրիլյան քառօրյա պատերազմ

Educational 2016-05-23

Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցում անցկացվեց բաց դաս <<ապրիլյան քառօրյա պատերազմ>> խորագրով: Զինղեկ Ա.Պետրոսյանը մասնագիտորեն վերլուծեց քառօրյա պատերազմի մանրամասները, ցույց տվեց ճիշտ մշակված մարտավարության ժամանակ ձեռք բերված հաջողությունները, ներկայացվեց հայ զինվորի մարտական հոգու և նրա արիության հաղթանակը: Դասի ընթացքում կարողացավ ցույց տալ պատերազմող կողմերի բարոյական հատկանիշները: Վեր հանելով ազերիների կողմից կատարված անմարդկային, վայրենի պահվածքը զուգահեռներ անցկացնելով ազնիվ, բարի կամք դրսևորող հայ զինվորի կողմից վարած պատերազմական գործողությունների միջև: Դասը կահավորված էր ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով, այն իսկական արիության դաս էր, և շատ հատկանիշներով կնպաստի մեր զորակոչային տարիք ունեցող տղաների հայրենասիրական դաստիարակության ամրապնդմանը:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.