News

Տեխնոլոգիա և ֆիզ. դաստիարակություն մասնախմբի առարկայական շաբաթ

Educational 2016-05-23

2016թ. մարտի 6-13-ը ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա.Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց տեխնոլոգիա և ֆիզ. դաստիարակություն մասնախմբի առարկայական շաբաթ: Առարկայական շաբաթվա շրջանակներում ուսուցիչները և աշակերտները համատեղ ձևավորել էին միջանցքը, ինչը համապատասխանում էր ծրագրված աշխատանքներին: Շաբաթը մեկնարկեց զինղեկ Վ. Մարդանյանի կազմակերպած «Հաղթանակի տողան»-ով, որը նվիրված էր Շուշիի ազատագրմանը և Հայրենական պատերազմի հաղթական ավարտին: Տողանին ներկա էին Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը: Տողանից հետո 5 Գ դասարանի աշակերտները դասղեկ Գ. Քոչինյանի և զինղեկ Վ. Մարդանյանի ուղեկցությամբ քայլերթ կատարեցին դեպի Վ.Սարգսյանի հուշարձանը: Մայիսի 10-14-ը մայիսյան եռատոնին նվիրված ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Գուլյանցը կազմակերպել էր ֆուտբոլի առաջնություն, որին մասնակցում էին 5-7-րդ դասարանների աշակերտները: մրցույթն անցավ թեժ և լարված պայքարում: Մրցույթի արդյունքում I կարգի պատվոգրի արժանացան 6 Բ, II կարգի՝ 7 Բ, III կարգի՝ 7 Ա դասարանների թիմերը: Կերպարվեստի ուսուցչուհի Լ. Սարգսյանը 4 Դ դասարանցիների համար կազմակերպեց կավճանկարչություն «Հայաստանը ես եմ» թեմայով: Երաժշտության ուսուցչուհի Տ.Օհանյանը ընթերցեց զեկուցում «Երաժշտության մոգական ուժը» թեմայով: Թեման հետաքրքիր էր և բովանդակալից: Տեխնոլոգիայի ուսուցիչ Ս.Մաքթաղյանը կազմակերպեց տոնավաճառ-ցուցահանդես, որտեղ ներկայացված էին 5-7-րդ դասարանների աշակերտների ձեռքի աշխատանքները: Ցուցահանդեսից հավաքված ողջ հասույթը փոխանցվեց վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանին:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.