News

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Educational 2016-05-23

Գարնանաբույր մայիսյան օրը տոնական խինդով էր համակել մեծ լուսավորչի` Խ. Աբովյանի տուն-թանգարանի տարածքը:Ապովների հինավուրց ու նորօրյա այգին շենշող տրամադրությամբ էր համակված:Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ այստեղ հյուրընկալվել էին մեր հանրապետության Խ. Աբովյանի անունը կրող դպրոցների աշակերտները: Այգում առակների ցուցադրման շքահանդես էր, որ ներկայացնում էին թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ օրեր առաջ կազմակերպված գրական վիկտորինայի մասնակիցները: Լավագույն ձևով հանդես եկան նաև Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի աշակերտները` բեմականացնելով «Գայլն ու գառը»,«Սոխն ու սխտորը», «Հետևանք կույր շահասիրության» առակները:Աշակերտների համար ճանաչողական մեծ արժեք ունեցավ թանգարանի աշխատակիցների կազմակերպած գրական-երաժշտական ցերեկույթը, որ հրաշալիորեն ներկայացրեց հին Քանաքեռի ազգային սովորություններն ու կենցաղը, տարազն ու արվեստը: Հատկապես գեղեցիկ էր միջոցառման ճաշակով և պատշաճ ձևավորումը, որ ներդաշնակվել էր մեծ Աբովյանի փոքրիկ, բայց մեծիմաստ օջախի համապատկերին: Դպրոցի պատվիրակությունը ղեկավարում էր կազմակերպիչ Լաուրա Սոլոմոնյանը, որը շնորհակալանքի խոսք ուղղեց թանգարանի տնօրենությանը և գիտաշխատողներին:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.