News

Կփոփոխվի ՀՀ բուհերի վարկանիշավորման մեթոդաբանությունը

Educational 2016-05-23

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ ամփոփվել է ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի քննարկման և լրամշակման նպատակով կազմակերպված երկօրյա աշխատաժողովը:
Քննարկմանը մասնակցող ԿԳ նախարարության, ԿՏԱԿ-ի, ՈԱԱԿ-ի և ՀՀ բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են մի շարք առաջարկություններ վարկանիշավորման համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
 
Ծավալված քննարկման արդյունքում, մասնավորապես՝ առաջարկություն է եղել վարկանիշավորման համակարգում լրամշակել մեթոդաբանությունը, փոփոխության ենթարկել որոշակի ցուցանիշներ, ուշադրություն դարձնել վարկանիշավորման մի շարք չափորոշիչների նպատակահարմարությանը, դրանց կիրառությանն ու ձևակերպումներին: 
 
Քննարկման մասնակիցները վստահեցրել են, որ աշխատանքային այս ձևաչափը շատ արդյունավետ է ու էական նշանակություն կունենա վարկանիշավորման գործընթացի բարելավման և դրա նկատմամբ վստահության բարձրացման համար:
 
Ներկայացված առաջարկությունների հիման վրա կկազմվի վարկանիշավորման մեթոդաբանության փոփոխությունների նախագիծ, որը նախ կդրվի հանրային քննարկման, ապա կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.