News

Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի առաջնությունում

Sports 2016-05-23

Եվրոպայի անհատական առաջնությունում ավարտվել են 9-րդ տուրի խաղերը: Հայ շախմատիստներից հաղթանակ են տարել Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը և Զավեն Անդրիասյանը:
Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուել Պետրոսյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները:
 
9-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը ռուսաստանցի Էռնեստո Ինարկիևն է, որն ունի 8 միավոր: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքներն ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը: Նրանք 6.5-ական միավորով բաժանում են 4-13-րդ տեղերը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.