News

Քննարկում դպրոցների վարկանիշավորման համակարգի վերաբերյալ

Educational 2016-05-20

Ամփոփվել է հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգի քննարկման և լրամշակման նպատակով կազմակերպված երկօրյա աշխատաժողովը:
Քննարկմանը մասնակցող ԿԳ նախարարության, Կրթության պետական տեսչության, ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի ներկայացուցիչները, հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների տնօրենները և մարզերի հանրակրթության վարչության պետերը ներկայացրել են մի շարք առաջարկություններ վարկանիշավորման համակարգի փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
 
Ծավալվել է թեժ քննարկում, մասնավորապես` առաջարկություն է եղել վարկանիշավորման համակարգում մեծացնել ուսուցիչների որակական գնահատականի բաղադրիչը, որպեսզի ուսուցչական համակազմն ավելի մեծ միավորներ բերի դպրոցին: 
 
Առաջարկություններ են եղել նաև իրավական անհամապատասխանությունները վերացնելու, օլիմպիադայի մասնակցության բաղադրիչների միավորները վերանայելու, դպրոցներում աշակերտների և մանկավարժների շարժը հաշվի առնելու, ինչպես նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ: 
 
Ներկայացված առաջարկությունների հիման վրա կկազմվի վարկանիշավորման մեթոդաբանության փոփոխությունների նախագիծ, որը նախ կդրվի հանրային քննարկման, ապա կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.