News

ԵՃՇՊՀ-ում հայ ճարտարապետների անուններով լսարան կանվանակոչվի

Educational 2013-05-17

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն իր հարգանքի տուրքն է մատուցում հայ անվանի և վաստակաշատ ճարտարապետներ Արթուր Թարխանյանին, Սպարտակ Խաչատրյանին և Հրաչյա Պողոսյանին:

Համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ` ս.թ. մայիսի 16-ին ճարտարապետական նախագծման  վերանորոգված և արդիականացված լսարանն անվանակոչվեց հանրաճանաչ ճարտարապետական եռյակի անուներով:

Այս երեք անունները ճարտարապետական ողջ համայնքում ասոցացվում են ժամանակակից ճարտարապետության հիմնադրման հետ, որը սկիզբ է առել 60-ականներին: Ճարտարապետական եռյակի ստեղծագործական երևակայությունը մարմնավորվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի (Ծիծեռնակաբերդ), «Ռոսիա» կինոթատրոնի, «Զվարթնոց» օդանավակայանի, Երիտասարդական պալատի, Մարզահամերգային  համալիրի կառույցներում: Նրանց ստեղծագործական աշխատանքի արդյունքն են նաև Աբովյան քաղաքի հատակագիծը և մի շարք այլ կառույցներ:

Լսարանի բացմանը ներկա էին ճարտարապետների միության նախագահը, ճարտարապետության ազգային թանգարանի տնօրենը, մեծանուն ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանի և Սպարտակ Խաչատրյանի ընտանիքների անդամները և ճարտարապետության ոլորտի այլ նշանավոր դեմքեր: Ներկաներն իրենց խոսքում նշեցին, որ մեծանուն  եռյակի ավանդը ոչ միայն հայկական, այլև միջազգային ճարտարապետության մեջ է առկա: Նշվեց նաև այն, որ այս եռյակի ընկերության 50 տարին լրանում է 2013-ին, այն ձևավորվել է դեռևս 1963 թվականին:

Աբյուրը`aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.