News

Բացել ես իմ դեմ դու մի ողջ աշխարհ

Educational 2016-05-19

2016 թվականի մայիսի 11-ին Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան N 2 հիմնական դպրոցում տոն էր: Տոնի առանցքը I-ա դասարանի սաներն էին: Նրանք՝ <<Բացել ես իմ դեմ դու մի ողջ աշխարհ>> խորագրով ներկայացման հերոսներն էին: Միջոցառումը ձոն էր մի գրքի, որին <<Այբբենարան>> են անվանում: Յոթը դեռ չբոլորած՝ թոթովախոս մանկիկները, իրենց դասագրքին հրաժեշտ տվեցին յուրօրինակ բեմադրությամբ: Յուրաքանչյուրն իրեն վստահված դերը կատարեց մեծ պատասխանատվությամբ: Միջոցառումը բազմաբնույթ էր, խրատական: Նրանում գովբանվում էր համեստությունը, ընկերասիրությունը, խիզախությունը, բարությունը, պախարակվում՝ չարն ու խարդախը: Միջոցառման ավարտին , ի հավաստումն աշակերտների գրաճանաչ լինելու փասնի, նրանց հանձնվեց <<Գրաճանաչության վկայականներ>>:

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.