News

Մեր պայքարը նահանջ չունի

Educational 2016-05-18

Գրական երաժշտական ցերեկույթը կազմակերպել էին Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ն. Շատոյանը և երաժշտության ուսուցիչ Թ. Ստեփանյանը: Հայրենասիրության ամենաթանձր գույնն էր գերիշխում ողջ միջոցառման ընթացքում: Աշակերտները ասմունքում էին հպարտ ու ինքնավստահ, ուր ուրվագծված էր մեր երկրի պատմությունը` փառահեղ ու լուսավոր էջերով, հերոսապատումներով: Հիրավի, հայրենասիրության դրվատումը իր լավագույն դրսևորման կենդանի օրինակ էր հանդիսանում յուրաքանչյուր աշակերտի հորդաբուխ և իմաստավոր տողերում: Միջոցառումը ուներ թումանյանական լավատեսության վերջաբան Իմ նոր հայրենիք, Հզոր հայրենիք…

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.