News

Բաց դաս գրականությունից

Educational 2016-05-18

Արճիսի միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Ալավերդյանը գրականության ամփոփիչ դաս վարելու նոր և հետաքրքիր մեթոդ էր ընտրել: Նա 8-րդ դասարանում դասը վարեց լոտո խաղի միջոցով: Լոտոյի մեջ ընդգրկել էր անցած բոլոր հեղինակներին, նրանց տուն-թանգարանների նկարները կամ ստեղծագործությունների հետ կապված նկարներ: Ուսուցչուհին ընթերցում էր հարցեր, որոնք շատ վարպետորեն և հետաքրքիր էին կազմված, իսկ աշակերտը պետք է գտներ հարցի պատասխանը և լրացնել լոտոյի թերթիկը: Աշակերտներն աշխատում էին մեծ ոգևորությամբ: Պատասխանը չգտնող աշակերտը ստանում էր տուգանային քարտ: Ուսուցչուհուն հաջողվեց ամփոփել 8-րդ դասարանում անցած գրականության ամբողջ նյութը: Վերջում գնահատեց աշակերտներին: Բանավոր հարցման համար սա գիտելիքների ստուգման հետաքրքիր ձև էր:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.