News

Հայաստանը՝ Հորիզոն-2020-ի մասնակից երկիր

Educational 2016-05-18

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի տեղեկացման՝ մայիսի 17-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը կգտնվեն Բելգիայի Թագավորությունում:
Այդ ընթացքում նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրում:
 
Հորիզոն-2020 ծրագիրը գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման աջակցության համաեվրոպական մասշտաբի 8-րդ շրջանակային ծրագիրն է, որը գործելու է 2014-2020թթ. ընթացքում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.