News

Ես հպարտ եմ, որ հայ եմ

Educational 2016-05-17

2016թ. մայիսի 10-ին Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում՝ <<Ես հպարտ եմ, որ հայ եմ>> խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Մայա Ոսկանյանը, ով իր հայրենասիրական բարձր գաղափարներն միջացառումների տեսքով հաղորդում է աշակերտությանը: Միջոցառման ժամանակ աշակերտները ներկայացրին Հայ ժողովրդի պատմությունը և հայի անցած փառավոր ուղին: Հնչեցին հայրենասիրական երգեր, մեծ ուշադրություն դարձրին հայ ժողովրդի ամենափառավոր էջերից մեկին՝ Շուշիի ազատագրմանը: Մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված քաջ հայորդիների հիշատակը: Աշակերտները նշեցին, որ հողից, լեզվից, կրոնից, նյութական և հոգևոր արժեքներից զատ կա նաև մեկ այլ բան, որը հայ ժողովրդի լինելության հենասյուներից է՝ դա ոգին է: Այդ անբացատրելի, այդ անմեկնելի, դժվարըմբռնելի ուժն է, որ օգնում է մեզ հարատևել, որ, չգիտես ինչպես, չգիտես որտեղից հայտնվում է անսպասելի, երբ սրվում է ժողովրդի գոյության վտանգը և անկարելին կարելի դարձնելով ապրեցնում է մեզ, երբ թվում է՝ ապրելն այլևս անհնար է: <<Ոգին ու բարոյական ուժն են հաղթանակի առաջին գրավականը, մանավանդ փոքր ժողովուրդների պարագայում:-Ուժը միայն նյութական ազդակները չեն, այլ ժողովրդի ուգին ու առաքինությունները>>,- գրել է Գարեգին Նժդեհը: Ահա հենց այդ ոգու և առաքինությունների շնորհիվ է, որ կարողացել ենք գոյատևել հազարամյակներ, մեռնել-հառնել որպես փյունիկ, Ավարայրում, Սարդարապատում, դիմակայել քանակապես տասնապատիկ ավել ու սպառազեն թշնամուն: Այդ ոգին է, որ հողմի ու կայծակի պես շառաչել է Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Սասունցի Դավթի, Գևորգ Մարզպետունու, Անդրանիկի, Գարեգին Նժդեհի խենթ երակներում, ու վերածնվելով մեր օրերի հերոսների մեջ՝ ապահովել է մեր գոյության իրավունքն այս արևի տակ: Այդ յուրահատուկ գործոնը երբեմն հաշվի չի առնվում մեզանում, մենք ինքներս հաճախ անգիտությամբ կամ ակամա մեզ զրկում ենք այն դժվար, միաժամանակ այն հրաշալի զգացողությունից, որ կոչվում է Հայկական ոգին: Միջոցառման ավարտին իրենց խրախուսանքի, գովեստի, շնորհակալական խոսքն ասացին. Դպրոցի տնօրեն պարոն Ոսկանյանը, <<հայոց լեզվի և գրականություն>> առարկայական մեթոդ- միավորման նախագահ Է.Վասիլյանը և այլոք:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.