News

Արճիսի «Պատանի երկրապահները» վերադարձան 2-րդ մրցանակով

Educational 2016-05-17

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում անցկացվեցին տարածաշրջանային «Պատանի երկրապահների» ռազմահայրենասիրական խաղերը: Վարժաձևերը բազմազան էին և հետաքրքիր: Թիմերը շատ լավ էին պատրաստվել, ուստի պայքարը շատ լարված էր և 1-ին ու 2-րդ տեղերի միավորային տարբերությունը չնչին էր: Թիմային հաշվարկով 1-ին տեղ զբաղեցրեց Բագրատաշենի միջն. դպրոցի թիմը, իսկ 2-րդ տեղ` Արճիսի միջն. դպրոցի թիմը: Անհատական ցուցանիշներով Արճիսի միջն. դպրոցի 11 աշակերտներից 9-ը տուն վերադարձան 1-ին և 2-րդ կարգի պատվոգրերով: Հրաձգությունից հրաշալի արդյունք գրանցեց /50 հնարավորից 47 միավոր/ 8-րդ դասարանի աշակերտուհի Մանե Մակարյանը, 1-ին տեղ զբաղեցրեցին. վերելք շրջադարձով մարզաձևում 6-րդ դասարանի աշակերտ Արեն Անդրեասյանը, ձգումներ պտտաձողի վրա մարզաձևում` 8-րդ դասարանի աշակերտ Արամայիս Անդրեասյանը, ձեռքի ծալում և ուղղում մարզաձևում` 9-րդ դասարանի աշակերտուհի Անուշիկ Մուսայելյանը, նռնակի նետում մարզաձևում` 9-րդ դասարանի աշակերտ Սարգիս Բեջանյանը, 2-րդ տեղ զբաղեցրեցին. հրաձգությունից 10-րդ դասարանի աշակերտ Արեն Մուսայելյանը,9-րդ դասարանի աշակերտուհի Լարիսա Միկիչյանը, ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում` 8-րդ դասարանի աշակերտ Նաիրի Միկիչյանը,8-րդ դասարանի աշակերտուհի Սիրանուշ Ալավերդյանը: Պարգևատրվեց նաև դպրոցի զինղեկ Մերուժան Դավթյանը` ռազմահայրենասիրական գործում մեծ ներդրում ունենալու համար:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.