News

Միջոցառում՝ Սևանի Խ.Աբովյանի անվան դպրոցում

Educational 2013-05-17

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում միջոցառում-դատավարություն անցկացվեց` ուղղված վատ սովորությունների դեմ: Մեղադրյալի աթոռին էին Կանաչ Օձը, Սպիտակ Մահը, Ծխախոտը:

Տուժողները` ուղեղը, լյարդը, սիրտն ու թոքերը, դիմել էին դատարան` մեղադրելով նրանց իրենց ֆիզիկական վնասվածքներ պատճառելու մեջ:

Դատավարության ընթացքում  բացահայտվեց վնասակար սովորությունների կործանարար ազդեցությունը: Դպրոցի տնօրեն Լ.Մկրտչյանը, բժիշկ-սրտաբան Իսրայելյանը, ոստիկանության աշխատակիցներ Մխիթարյանը, Սիմոնյանը հանդես եկան որպես վկաներ, որոնք իրենց վկայություններով հաստատեցին թմրամոլության, ալկոհոլի  և  ծխելու վնասակար ազդեցությունները:

Դատարանը մեղավոր ճանաչեց նրանց` դատապարտելով մահապատժի:

Դպրոցի տնօրեն Լ. Մկրտչյանը խոսեց միջոցառման կարևոր նշանակության մասին և շնորհակալական խոսք ուղղեց միջոցառման կազմակերպիչ, կենսաբանության ուսուցչուհի Գ. Շուշանյանին, 8-ա  և  9-գ դասարանների աշակերտներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.