News

Ճանապարհ դեպի Պառնաս

Educational 2016-05-17

«Հայ նորավեպի իշխան» Գրիգոր Զոհրապին էր նվիրված 9 – րդ դասարանի դասղեկ Կ. Շատոյանի կազմակերպած գրական միջոցառումը: Ներկայացվեց Զոհրապի կյանքը, հասարակական – քաղաքական և գրական գործունեությունը: Ընթերցեցին պատառիկներ Զոհրապի նամակներից, բնութագրեցին ստեղծագործությունը: Ասելիքը հարուստ էր, պերճաշուք, տպավորիչ: Զգացվում էր Արևմտյան Հայաստանի շունչը՝ հարուստ կոլորիտով, վարքուբարքով, նաև մեծ ոճրագործության ահասարսուռ պատկերներով, որոնք ընդմիջվում էին հայրենաշունչ երգերով: 9-րդ դասարանցիների ասմունքը արտահայտիչ էր և ներգործուն: Ամփոփելով միջոցառումը դպրոցի տնօրենը այն համեմատեց Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի հետ, ուր ամեն ինչ հայկական է, արևային ու հարազատ: Բոլոր ներկաներին համակեց անափ մի թախիծ ու կարոտ կորսված հայրենիքի և նրա տաղանդավոր զավակների նկատմամբ: Բոլորը հեռացան հոգիներում ցավ, հայացքներում՝ պայքարելու վճռականություն, ազգային արժանապատվություն, սրտերում՝ Զոհրապի տիրական հայացքը և խոհերը...

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.