News

Երկրի օրը Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցում

Educational 2016-05-17

2016թ. մայիսի 12-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի Վ. Բաբայանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 6 գ դասարանի փոքրիկ բնապահպանները դասղեկ Գ. Գաջիյանի հետ միասին նշեցին Երկիր մոլորակի օրը: Միջոցառմանը ներկա էին տնօրինությունը, «Արարատ» մարզային թերթի գլխավոր խմբագիր Ն. Բեգլարյանը, ծնողներ: Իրողություն է, որ ամբողջ աշխարհում տեղի են ունենում միջոցառումներ` նվիրված կլիմայի վերջին փոփոխություններին ու շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված հնարավոր միջոցառումներին՝ լողափերի, գետերի ավազանների և այլ տարածքների մաքրման աշխատանքներ: Այո′, գարնանը բոլորս, շունչներս պահած, սպասում ենք բնության զարթոնքին՝ հրճվանքով, սիրով, հույսով ու նոր ակնկալիքներով: Բնությունը միակն է, որ մեր այդ սպասումներն արդարացնում է. միևնույն է ծառերը ծաղկում են, ծաղիկները բուրում են, թռչունները վերադառնում են... Այդուհանդերձ, այսօր ամենաշատը մեր հոգածության կարիքն ունի հենց բնությունը՝ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԸ: Միջոցառումը բաղկացած էր միքանի մասից: Նախապես աշակերտները պատրաստել էին պլաստիկե շշերից և թափոններից յուրօրինակ ձեռքի աշխատանքներ և ցուցահանդեսը միջոցառման առաջին մասն էր: Երկրորդ մասում աշակերտները դպրոցի բակում ֆլեշ-մոբ անցկացրին և կատարեցին ծառատունկ: Միջոցառման երրորդ մասը դպրոցի հանդիսավոր դահլիճում էր: Աշակերտները ներկայացան կոչով, ընթերցվեց Երկրի հրովարտակը, ինչպես նաև բեմականացումներով աշակերտները արտահայտվեցին, որ Երկիր մոլորակի մարդկության ապագան կախված է այն բանից, թե ինչպիսին կլինեն մեր վերաբերմունքն ու վարքագիծն այսօր: -Իրականում իմ նպատակը բնության հանդեպ երեխաների վերաբերմունքը փոխելն է, որովհետև Երկիրն է այն տեղը, որտեղ նրանք ապրում են, և ուրիշ Երկիր չի տրվելու իրենց: Նրանք են, որ մեծանալով պիտի կարողանան պայքարել Երկիրն աղտոտելու և դանդաղ ոչնչացնելու այսօրվա գործելակերպի դեմ: Եթե կարողանանք նրանց սովորեցնել ծառ տնկել, հոգ տանել կենդանիների մասին և հիանալ դաշտային ծաղիկներով, փայփայել թռչուններին, այլ ոչ հալածել, ուրեմն այս պահից սկսած, մենք ընթանում ենք դեպի հաղթանակ, և մեր գալիք սերունդներին կժառանգենք «Ինչ վերցնում ես, փոխարենը տուր» պատգամը,-նշեց դասղեկ Գ. Գաջիյանը:

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.