News

Մասիսն է իմ առաջին ուսուցիչը

Educational 2016-05-16

Ցերեկույթ էր Արտենիի միջնակարգ դպրոցի 11- րդ դասարանում: Այն կազմակերպել էր հայ գրականության ուսուցչուհի Ա. Հակոբյանը: Ցերեկույթը նվիրված էր հայ գրականության թուխ Արամազդ Ավետիս Ահարոնյանին: Ներկայացվեց Ահարոնյանի ստեղծագործության բնութագիրը, հասարակական-քաղաքական գործունեությունը, ընթերցեցին հատվածներ, հուշեր նրա կյանքից: Դիտեցին փաստավավերագրական ֆիլմ, որն ամբողջացրեց հայ ազատամիտ գաղափարախոսի հայրենասիրական կերպարը: Ահարոնյանի հայրենասիրական էությունը ողողեց միջավայրը և նրա հայրենապաշտ էությունից հագեցան բոլոր ներկաների հոգիները: Միջոցառումը հայրենասիրության խոր արմատներ գցեց բոլորի հոգիներում:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.