News

«Ծաղկահանդես»

Educational 2016-05-16

Գյումրու N32 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի III դասարանում 2016 թվականի մայիսի 16-ին հանդես-ցերեկույթ էր «Ծաղկահանդես», դասվար Գ. Մարտիրոսյան: Միջոցառումը ճանաչողական էր, աշակերտները ներկայացրեցին գարնանային պարտեզ՝ ծաղիկներով, միջատներով, թռչուններով: Դահլիճը լցվեց գարնան անուշաբույր շնչով և բարձր տրամադրությամբ: Երգով ու պարով, բանաստեղծություններով ներկայացվեց գարունն իր ողջ հրաշալիքներով՝ նոր կյանքի, նոր զարթոնքի սկիզբ: Միջոցառումը մարդկանց կոչ էր անում լինել առավել բարի ու ներողամիտ, խաղաղասեր ու մարդկային: Երեխաները ցերեկույթը եզրափակեցին իրենց կոչով՝ «Երգ խաղաղության»:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 32 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.