News

Ֆիզիկան մեր շրջապատում

Educational 2016-05-16

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի Ա. Գրիգորյանի անվան միջն. դպրոցում մայիսի 12-ին 10-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս <<ֆիզիկա >> առարկայից: Նպատակը - Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների և վիրտուալ փորձերի միջոցով բացատրել բնության մեջ տեղի ունեցող երևույթները, որոնք ենթարկվում են ֆիզիկայի օրենքներին: Մեթոդը - Խնդիրների վրա հիմնված ուսուցում, հետազոտական գործունեություն: Աշխատանքի ձևը - Անհատական, ամբողջ դասարանով: Ընթացքը - Խթանման փուլում ներկայացվեց տեսական մասի բացատրություն: Իմաստի ընկալման փուլում կատարվեց դիտումներ և սովորողները առաջադրեցին վարկածներ: Կատարվեց վիրտուալ ցուցադրումներ . 1. Նյուտոնի 3-րդ օրենքը: 2. Ինչպես որոշել բլրի բարձրությունը: 3. Քարի խտությունը: 4. Շոգեթնդանոթը: 5. Քամին և ջրաչափի ցուցմունքը: Բաց դասի համար նախատեսված էր մեկ դասաժամ, որի ընթացքում կատարվեց դիտումներ և վիրտուալ փորձի բացատրություններ: Բաց դասին մասնակցել են դպրոցի տնօրինությունը և աշակերտները: Եզրակացություն - Ֆիզիկան գոյություն ունի ամենուրեք: Ֆիզիկայի ուսուցչուհի՝ Գ. Առաքելյան

Գեղարքունիք, գ. Կարճաղբյուրի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.