News

Խաղաղություն աշխարհին

Educational 2016-05-14

Ս. Բյուրատի անվան համար 125 հիմնական դպրոցի IV գ դասարանի աշակերտները հանդիսատեսի դատին հանձնեցին ավարտական միջոցառում, որը մի խաղաղության կոչ էր համայն մարդկությանը: Նրանք քարոզեցին գնահատել Աստծո պարգևած կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, քանի որ ագահ մարդու աչքերը լցված են կործանարար չարությամբ: Այդ չարիքի վերացումն աշխարհին կբերի բարություն և խաղաղություն: Տնօրեն Լ. Անտոնյանն աշակերտներին հանձնեց իրենց խմբանկարները՝ ցանկանալով, որ մանկական հոգիները ծաղկեն ու լիանան խաղաղ երկնքի տակ, որ նրանց շուրթերից հնչած խաղաղության կոչը լսելի լինի բոլորին:

ք. Երևանի թիվ 125 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.