News

«Հրաշքների մոլորակ»

Educational 2016-05-14

2016թ. մայիսի 4-ին և 5-ին Գյումրու N 37 ավագ դպրոցի VI-XII դասարանների տաղանդավոր երեխաները մասնակցեցին «Հրաշքների մոլորակ» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնին, որը տեղի ունեցավ Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում: Երեխաները մասնակցեցին հետևյալ անվանակարգերում՝ (պարարվեստ, երգեցողություն,գործիքային կատարում, դիզայն): Մայիսի 12-ին տեղի ունեցած մրցանակաբաշխությունում մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով: I կարգի մրցանակի արժանացան Սահակյան Էդգարը ( պարարվեստ), Գասպարյան Համլետը (երգեցողություն), Աղաբայան Նոնա (պարարվեստ): II կարգի մրցանակի արժանացան Թորոսյան Անահիտը ( պարարվեստ), Ազիզյան Ռազմիկը (գործիքային կատարում): Մի քանիսն էլ արժանացան III կարգի մրցանակի, մյուսներն էլ մասնակցության համար պարգևատրվեցին հուշանվերներով և պատվոգրերով: Քոլեջի տնօրեն Մ. Կարապետյանը բարձր գնահատեց N 37 ավագ դպրոցի տնօրինության կատարած բազմաբովանդակ աշխատանքը և հրաշալի երեխաներ կրթելու և դաստիարակելու համար: Իսկ որպես երաշխիք, հաստատության տնօրեն Ա. Ավետիսյանին պարգևատրեց պատվոգրով:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.