News

«Ճանապարհորդություն դեպի Այբուբենի ամրոց»

Educational 2016-05-14

Տոն էր Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի I «Բ» դասարանում: Երեխաները դարձել էին արդեն տառաճանաչ և հրաժեշտ էին տալիս Այբենարանին: Միջոցառումը կրում էր «Ճանապարհորդություն դեպի Այբուբենի ամրոց» խորագիրը: Ուրախ տրամադրությամբ երեխաները ճանապարհ ընկան իրենց գեղեցիկ նավակով: Ճանապարհին հանդիպեցին հեքիաթի հերոսներին, իմացան հայ ժողովրդի անցած դժվարին ճանապարհների մասին, հիշեցին հայրենիքի համար արիաբար զոհված մարտիկներին: Մեսրոպ Մաշտոցի և «Ա» տառի ուղեկցությամբ Այբուբենի ամրոցից դուրս բերեցին ոսկեգույն հայոց տառերը: Երեխաները միջոցառումը ներկայացրեցին դերասանական գեղեցիկ խաղով: Դասվար Սվետլանա Մուրադյանը նշեց, որ հայոց այբուբենը բանալին, իսկ դպրոցը՝ դարբնոցն է լույսի, գիտության: Եվ պատգամեց, որ ամուր պահեն այդ գանձը, սովորեն, գործեն, աշխատեն իրենց հայրենիքում: Իր խորին շնորհակալական խոսքը ասեց Սվետլանա Մուրադյանին դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանը՝ գեղեցիկ և կազմակերպված միջոցառման համար, երեխաներին մաղթեց անամպ և խաղաղ երկինք:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 16 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.