News

Հրաժեշտ առաջին ուսուցչուհուն

Educational 2016-05-13

Արտենիի միջնակարգ դպրոցի 4– րդ դասարանում հրաժեշտի ցերեկույթ էր:4-րդ դասարանցիները հրաժեշտ էին տալիս իրենց առաջին ուսուցչուհուն: Թեման հայրենասիրությունն էր , մարդկային առաքինությունները: Հնչեցին նաև առաջին ուսուցչուհուն նվիրված երախտագիտության ջերմ խոսքեր:Հետաքրքիր սցենար էր մշակել Ա. Սահակյանը , որը նպաստեց աշակերտների հայրենասիրական դաստիարակությանը և մեծ տպավորություն գործեց բոլոր ներկաների վրա: Միջոցառումը խաղաղության և գեղեցիկ կյանքի կոչ էր: Ոսհաստատության տնօրեն Մ . Շատոյանը շնորհակալություն հայտնեց դասվար Ա. Սահակյանին կատարած ստեղծագործ ու բովանդակալից աշխատանքի համար , ծնողներին ` համագործակցության և աջակցության համար:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.