News

Ամփոփվեց «Ստեղծագործական մտածողություն և նորարարություն» մրցույթը

Educational 2016-05-13

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ միջդպրոցական մրցույթ՝ «Ստեղծագործական մտածողություն և նորարարություն» խորագրով։ Մրցույթին մասնակցեց Երևանի հիմնական դպրոցներից 70 աշակերտ: Մրցույթն անցկացվեց «Քայլ առաջ» ծրագրի շրջանակում:
Բացման խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Ս. Օհանյանը: Նա խոսեց փափուկ հմտությունների կարևորության մասին, որոնք դեռևս տեղ չեն գտել կրթական ծրագրերում և ուշադրություն դարձրեց աշակերտների ստեղծագործական և նորարական մտածելակերպի զարգացման վրա, որի նպատակով էլ անցկացվում են այսպիսի լրացուցիչ կրթական ծրագրերը:
 
Այնուհետև աշակերտները բաժանվեցին հինգ խմբի՝ կատարելով տրված առաջադրանքները: Առաջին երկու առաջադրանքը տրամաբանական խաղեր էին, իսկ երրորդ հանձնարարությունը թիմային աշխատանք էր պահանջում: Այսպես, երեխաները պետք է ստեղծեին բովանդակային առումով նոր աթոռ, որը լիներ մրցունակ և ունենար կիրառական նշանակություն:
 
Մրցույթին մասնակցեցին Երևանի թիվ 147, 125, 136, 77, 78, 138, 67, 135, 196 և 174 հիմնական դպրոցների աշակերտները: Միջոցառմանը ներկա էին նաև դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և վարչական աշխատողներ: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին, և հաղթող ճանաչվեց Երևանի թիվ 147 հիմնական դպրոցի թիմը: 
 
Երկրորդ տեղն զբաղեցրեց թիվ 174 դպրոցի թիմը, երրորդ տեղը՝ թիվ 196 դպրոցի թիմը: Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցներն ստացան պատվոգրեր, իսկ մրցույթի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև բոլոր դպրոցներին, տրվեցին մասնակցության վկայականներ:
 
Մրցութային հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին երեխաների ստեղծագործական մտքի թռիչքը, պատրաստվածությունը, սեփական գաղափարները համառորեն պաշտպանելու կարողությունը, որը բնորոշ է փոքրիկ գիտնականներին:
 
Նյութը՝ Եվրասիա միջազգային համալսարանի

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.