News

Դաս-միջոցառում՝ «Հայ երգի մեծերը՝ Կոմիտաս» խորագրով

Educational 2016-05-13

Ապրիլի 21-ին Վ.Արտաշատի միջն. դպրոցի Vա դասարանում(ուսուցիչ Վ. Միրոյան) հայրենագիտություն առարկայից կազմակերպվել էր դաս-միջոցառում՝ «Հայ երգի մեծերը՝ Կոմիտաս»: Դասն անցկացվեց համակարգչային դասասենյակում: Պատին փակցված էր դպրոցի նախկին սան՝ զինվոր Սևադայի նկարած Կոմիտասի դիմանկարը: Երեխաների խոսքը գեղեցիկ և գրագետ էր, սահուն և վարժ: Միջոցառման նպատակն էր երեխանեին ծանոթացնել Կոմիտաս Վարդապետի կյանքի, գործունեության և երգարվեստի հետ: Երեխաները բավականին հետաքրքիր նեկայացրին, թե ինչպես Սողոմոն Սողոմոնյանը ընդունվեց և դարձավ Էջմիածնի հոգևոր ճեմարանի սան: Այս ամենը էլ ավելի տպավորիչ դարձավ Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից մի փոքիկ հատվածի ունկնդրմամբ: Դասարանի շնորհալի աշակերտներ՝ Արայիկը, Լևոնը և Հասմիկը իրենց երգով դուդուկի նվագակակցությամբ և պարով էլ ավելի գեղեցիկ ու տպավորիչ դարձին դասը: Աշակերտների խոսքին զուգահեռ լսվեցին Կոմիտասի երգերը («Անտունի», «Կռունկ», «Հո՜վ արեք սարեր ջան», «Կաքավիկ», «Լորիկ»): Վերջում ուսուցչուհին հավելեց, որ 2014 թ. կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը սկսել է իր նոր «Վարդապետի լռությունը» ֆիլմի նկարահանումները: Այն նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: 2016 թ. ապիլի 18-ին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում, որտեղ արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատանքին: Համակագչային ձևավորմանը աջակցել էր ինֆորմատիկայի ուսուցչուհի Գ. Գալստյանը:

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.