News

Հաղթանակների ՄԱՅԻՍ

Educational 2016-05-13

Մայիսի 9-ը տոն է ողջ հայության համար: Այդ օրը մեծ շուքով նշվեց նաև Արճիսում: Փոքր է Արճիս գյուղը, սակայն Հայրենական պատերազմի ժամանակ բանակ մեկնեցին 300 արճիսցիներ, որոնցից 104-ը չվերադարձան: Ցավոք, այսօր ողջ է միայն մեկ վետերան` Սերյոժա Մինասյանը: Մայիսի 9-ին Մեծ հայրենականում զոհված արճիսցիներին նվիրված հուշահամալիրում, ապա նաև Արճիսի միջն. դպրոցում հետաքրքիր միջոցառումներով նշվեց այս կրկնակի տոնը: Միջոցառման կազմակերպիչ Գ. Ալավերդյանը տոնը կապեց ապրիլյան հաղթանակների հետ: Հայրենասիրական երգն ու պարը, գեղեցիկ ասմունքն ու հաղթական խոսքը նոր շունչ էին հաղորդում միջոցառմանը: Իսկ թատերական փոքրիկ համարները վերականգնում էին Հաղթանակի վերհուշը: Համագյուղացիներին շնորհավորեց և խաղաղություն մաղթեց դպրոցի տնօրեն Լ. Միկիչյանը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.