News

ՀՀ ԿԳ նախարարն ավարտական միջոցառումների մասին

Educational 2016-05-11

Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում անց են կացվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների հավաստագրման քննությունները:
Քննությունների մեկնարկին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա շրջել է քննասենյակում, զրուցել տնօրենների հավակնորդների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Ընթացքում նախարարն անդրադարձել է նաև դպրոցներում հնարավոր դրամահավաքի խնդիրներին: 
 
«Առիթից օգտվելով` ցանկանում եմ կոչ անել ոչ միայն դպրոցների տնօրինությանը, այլ առաջին հերթին բոլոր ծնողներին՝ հաշվի առեք մեր երկրում ստեղծված իրավիճակը. ձեզնից շատերի երեխաները և եղբայրներն այսօր խրամատում են:
 
Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված բավականին բարդ իրավիճակը, բոլորիս պատասխանատվության զգացումը, կոչ եմ անում ավելի համեստ անցկացնել ձեր ավարտական միջոցառումները: Այս տարի բոլոր միջոցառումները պետական մակարդակով երկրում ավելի համեստ են լինելու:
 
Ոչ ոք չի խլում դրանք շրջանավարտներից, չի ասում մի ուրախացեք, բայց հավաստիացնում եմ, որ ցուցադրական մեծ գումարներ հավաքելը միայն վնասում է միջոցառման իմաստին:
 
Առհասարակ պետք է փորձել դրամահավաքը դպրոցից դուրս բերել, որպեսզի ծնողների կազմակերպած միջոցառումներին դպրոցի տնօրինությունն ու ուսուցիչները կապ չունենան»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am
Նկարը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.