News

Հրաժեշտ Այբբենարանին

Educational 2016-05-11

Եվս մեկ գեղեցիկ միջոցառում անցկացվեց Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում: Ապրիլի 14-ին տոն էր Iա դասարանում , որտեղ դասավանդում էր դասվար Իսկուհի Հովհաննիսյանը: Այն անդառնալի հետք և հիշողություն թողեց փոքրիկների կյանքում: Մեր պայծառ գալիքի կերտողները, գարնան ավետաբեր ծիծետնակների նման , նոր կյանք մտնելու շունչ ավետեցին: Միջոցառումն ընդգրկում էր տառերի ստեղծումը, հայ գիրքը պահպանող մայրերին, գիտության դարբնոց դպրոցն ու անկողմնակալ ուսուցչուհին, և իհարկե , մեր հզոր բանակն ու հայրենիքը: Աշակերտների մեջ բոցկլտում էր հայրենասիրության շունչը, ոգևորվածությունը, հնչում էր փոքրիկ հայրենասերների խրոխտ երգն ու պարը: Անընդհատ թևածում էր եռագույն դրոշը: Հուզված էր ողջ դահլիճը, արտասվում էին մայրերը: Աշակերտները կարողացան ապացուցել, որ իրենք են իրենց երկրի տերը: Դա էր վկայում միջոցառման ավարտը: Իսկ ամենավերջում հյուրերին, ծնողներին, ուսուցիչներին բաժանվեց ծաղիկներ, որը խորհրդանշում էր գալիք սերունդի մուտքը նոր կյանք: Հուզված էր նաև դպրոցի տնօրեն Վ. Վարդերեսյանը, ով հանդես եկավ հայրենասիրական խոսքով և խաղաղություն մաղթեց բոլորին: Սիրելի Iա դասարևանի աշակերտներ, պայծառ արևի նման ժպտացեք երկրին և թող մարդիկ ըձեզանից միայն բարություն ու լավ արարքներ տեսնեն: Տարրական մ/մ

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.