News

<< Ճանաչենք աշխարհը>> խորագրով մրցույթ Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում

Educational 2016-05-11

Աշխարհագրություն առարկայից կազմակերպվեց միջդասարանային մրցույթ: Մրցում էին 6 –րդ և 7 – րդ դասարանների աշակերտները: Մրցույթն անցկացվեց սահիկահանդեսով. Smart գրատախտակին բացվում էին հարցերը և մասնակիցները պատասխանում էին դրանց: Մրցույթն ուղեկցվում էր երաժշտական դադարներով, ասմունքով: Մ. Միսկարյանը լրջորեն աշխատել էր թիմերի հետ: Այդ էին վկայում աշակերտների հստակ պատասխանները: Մրցույթն անցավ հետաքրքիր , աշխույժ և հավասար արդյունքներով, հաղթեց գիտելիքը: Մ. Միսկարյանը բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ աշխատել էր թիմերի հետ : Մրցույթը նպաստեց աշակերտների գիտելիքների ամրապնդմանը:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.