News

Դասը վարում է ոստիկանը

Educational 2016-05-11

Անչափահասների քաղաքացիական դաստիարակության իրավական գիտելիքների իմացության բարձրացման, ինչպես նաև նրանց կողմից կատարվող իրավախախտումները հնարավորինս կանխելու նպատակով ս/թ մայիսի 6-ին դպրոց այցելեցին ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ավագ օպեր-լիազոր, կապիտան Միքայել Սարգսյանը և ոստիկանության Տարոնի բաժնի անչափահասների գործով բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Գարիկ Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում խոսվեց անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների առանձնահատկությունների և դրանց կանխարգելման, ռազմա-հայրենասիրական դաստիարակության, անչափահասների շրջանում թմրամոլության կանխարգելման, անչափահասների շրջանում աղանդների տարածվածության և այլ կարևոր թեմաների շուրջ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 17 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.