News

Դասը վարում է ոստիկանը

Educational 2016-05-11

Մայիսի 6-ին Արճիսի միջն. դպրոցում արտասովոր դաս էր, քանի որ այն վարում էր ոստիկանության սպա Խաչիկ Ավագյանը: Օրը պատահական չէր ընտրված. 1991թ. մայիսի 6-ին Նոյեմբերյանի շրջանի միլիցիայի մի խումբ աշխատակիցներ ընկան ադրբեջանական ՕՄՕՆ-ի հրետակոծության տակ և սպանվեցին: Նրանց մեջ էր նաև Արճիս գյուղի բնակիչ, միլիցիայի սպա Ռաֆիկ Մնացականյանը: Նախ հոտնկայս հարգեցին նրանց հիշատակը, ապա անցան դասի բուն թեմային: Խաչիկ Ավագյանը զեկուցում ընթերցեց ոստիկանության կառուցվածքային առանձնահատկությունների, անելիքների և խնդիրների մասին: Դասին մասնակցում էին 8-12-րդ դասարանների աշակերտները, ովքեր հարցեր ուղղեցին ոստիկանին, ով փորձեց սպառիչ պատասխաններ տալ աշակերտներին: Ապա ծավալվեց աշխույժ բանավեճ մեր պետության օրենքների, իրավապահ մարմինների գործունեության դրական և բացասական կողմերի շուրջ: Դպրոցի տնօրեն Լ. Միկիչյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության սպա Խաչիկ Ավագյանին հետաքրքիր և բազմաբովանդակ դասի համար:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.