News

Dasaran-ի թիմը հանդիպել է Հարվարդի պրոֆեսոր Հայան Հուայի հետ

Featured 2016-05-12

Ս.թ. մայիսի 6-ին Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի համահիմնադիր Հովհաննես Ղազարյանը հանդիպել են Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, «Համաշխարհային կրթություն» ՀԿ փոխնախագահ, միջազգային կրթական ոլորտի խորհրդատու (20-ից ավել երկրներում, այդ թվում՝ Հայաստանում) Հայան Հուայի հետ:
Հանդիպմանը Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահը ներկայացրել է Dasaran-ի գործունեությունը, ձեռքբերումները, էլեկտրոնային մասնագիտացված միջավայրն ու մշակված գործիքները, կրթական ծրագրի զարգացման հեռանկարները:
 
Dasaran-ի միջդպրոցական ինտերակտիվ ցանցին, վիճակագրական, գնահատման և մյուս գործիքներին ծանոթանալուց հետո պրոֆեսոր Հայան Հուան առանձնացրել է Dasaran-ն իր տեսակի մեջ գոյություն ունեցող կրթական հարթակներից՝ շեշտելով՝ «Լավագույններից մեկը, որ երբևիցե տեսել եմ»:
 
Ըստ պրոֆեսորի՝ Dasaran-ը՝ որպես կրթական կառավարման համապարփակ և արդյունավետ մոդել, կարող է ներկայացվել ինչպես տարբեր պետությունների, այնպես էլ միջազգային անվանի կազմակերպությունների, օրինակ՝ UNESCO, UNICEF, USAID և այլն:
 
Հանդիպման ավարտին ծավալվել է համակողմանի հետաքրքիր և բազմաբովանդակ զրույց-քննարկում, կողմերը փոխանակվել են կրթական ոլորտի գործունեությանն առնչվող փորձով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.