News

Առաջին բուժ օգնության դաս Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ա/դ

Educational 2016-05-10

Առաջին բուժօգնության վերաբերյալ գիտելիքները խիստ անհրաժեշտ են առօրյա կյանքում: Ս/թ մայիսի 5-ին դպրոցում կազմակերպվեց առաջին բուժ օգնության դաս 11-րդ դասարացիների համար: Այս դասի նպատակն է սովորողների առողջագիտական գիտելիքների և առաջին բուժօգնության ցուցաբերման հմտությունների ավելացումը: Դպրոցի բուժքույրը բացատրեց առաջին բուժօգնության կանոնները, որից հետո աշակերտների հետ արտակարգ պատահարների բեմականացումների և ենթադրյալ վիրավորներին առաջին բուժ օգնության ցուցաբերում իրականացրեցին: Ակնկալվող արդյունքներն են առաջին բուժօգնության տեխնիկայի յուրացումը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 17 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.